Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են մերձավորարեւելյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Երուսաղեմի կարգավիճակի մասին բանաձեւի ընդունման համատեքստում:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իսրայելա-պաղեստինյան կարգավորման շուրջ իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը նպաստել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի եւ անկախ պետություն ստեղծելու պաղեստինյան ժողովրդի իրավունքի իրականացման հիման վրա, հայտնում է News.am-ը։
Շարունակվել է Սիրիայում տիրող իրավիճակի զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը: Հաստատվել է կայուն քաղաքական կարգավորման հասնելու համար ռուս-թուրքական համագործակցության պահանջը եւ արդյունավետությունը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ միջազգային հանդիպման ժամանակ հնարավոր կլինի համաձայնության գալ Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի հանդիպման կոնկրետ ասպեկտների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաեւ բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության հաջողությամբ իրականացվող հարցերին: