Ռուսական Սու-24Մ ռմբակոծիչները Սիրիայի Հոմս նահանգում ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման երեք տանկ ու երկու զրահամեքենա։
Ռուսական ավիացիան ԻՊ-ի տանկեր ու զրահամեքենաներ է ոչնչացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Թդմոր քաղաքից 45 կմ հեռու՝ Հոմս նահանգում, ռուսական ռմբակոծիչները հարվածներ են հասցրել ԻՊ խմբավորման զինտեխնիկային: Արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 3 տանկ ու 2 զրահամեքենա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայի տարածքում օդային գործողություն է սկսել սեպտեմբերի 30-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրանքով։