Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը կանխել են ահաբեկիչների հարձակումը սիրիական Պալմիրայի վրա:
Ռուսական ավիացիան կանխել է ԻՊ-ի հարձակումը Պալմիրայի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը:
«ԻՊ-ի դեմ պայքարը շարունակվում է: Նախօրեին Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Պալմիրայից հյուսիս ընկած հատվածում, որտեղ կենտրոնացած են եղել ԻՊ-ի գրոհայինները՝ քաղաքը գրոհելու նպատակով»,- ասել է Պոզնիխիրը ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս հավելել է, որ գրոհայինների կորցրել են 15 պիկապ` խոշոր կալիբրի տրամաչափով հրացաններով և զենիթային սարքավորումներով, ինչպես նաև 250 ահաբեկիչ:
Գեներալ-լեյտենանտի խոսքով` Սիրիայում հրադադարի ռեժիմի մեկնարկման երկրորդ օրը խախտումների քանակը գրոհայինների կողմից հասել է 60-ի, մինչդեռ կառավարական զորքերը պատասխան գործողություններ չեն իրականացրել: