ՆԱՏՕ-ի հայտարարել է, որ Ռուսաստանի օդուժը բարձր պրոֆեսիոնալություն է ցուցադրում՝ չնայած Սիրիայում Դաշինքի ավելի մեծ թվով ինքնաթիռներ են գործում:
Ռուսական ավիացիան բարձր պրոֆեսիոնալություն ունի. ՆԱՏՕ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է Focus-ը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցի հղումով:
Պարբերականը նշում է, որ ռուսական ինքնաթիռները թվով քիչ են, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողությունների ընթացքում ռուսական ինքնաթիռներն ավելին են արել:
Պարբերականը նաև նշում է, որ ռուսական 40 կործանիչներ ամեն օր 75 մարտական թռիչքներ են իրականացրել և ճշգրտորեն խոցել ահաբեկիչների թիրախները: