Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը պատկանող 32 պիկապ և ավելի քան 120 անդամի, որոնք սիրիական Ռաքքա քաղաքից շարժվում էին Պալմիրայի ուղղությամբ։
Ռուսական ավիացիան ոչնչացրել է Պալմիրա ուղևորվող ԴԱԻՇ-ի 120 անդամի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Մայիսի 25-ին ահաբեկիչների շարասյունը՝ սպառազինված 39 պիկապով, որը ուղևորվում էր Պալմիրա, հայտնաբերվել և ոչնչացվել է ռուսական ավիացիայի կողմից»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է կայքը: