Շոշում կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան:
Ասկերանի շրջանի Շոշ գյուղը մինչեւ տարեվերջ կունենա համայնքային կենտրոն
Շոշում կառուցվող նոր համայնքային կենտրոնի շնորհիվ գյուղի շուրջ 610 բնակիչները կունենան բարեկարգ բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, ինչպես նաեւ գյուղապետարան: Կից հանդիսությունների սրահում էլ համայնքը կանցկացնի իր հավաքները:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Գյուղի դպրոցն էլ կառուցվել է 2004թ.-ին Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ, որը շարունակում է հոգալ դպրոցի ու դպրոցականների կարիքները: Վերջին տարիներին կրթօջախն ապահովվել է միկրոավտոբուսով, ինտերնետային ցանցով: Իսկ արտերկրում բնակովող հայազգի բարերար ամուսիններն էլ դպրոցի աշակերտներին նվիրաբերել են գեղեցիկ դպրոցական համազգեստներ: