Արցախի չորս երեխա ունեցող 230 ընտանիքներ 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից:
«Տաշիր» հիմնադրամը 4 երեխա ունեցող 230 ընտանիքների դրամական աջակցություն կտրամադրի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն՝ ավելացնելով, որ 230 ընտանիքից 8-ը 4-րդ երեխան ունեցել է 2016 թվականին, իսկ մնացած 222-ը՝ 2017-ին:
«Արդեն 2-րդ տարին է, որ հիմնադրամը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին, և այս տարիների ընթացքում 4 երեխա ունեցող ընտանիքների թիվը զգալիորեն ավելացել է»,- նշել է Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ նվիրատվության արարողությունը տեղի է ունենալու փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: