Artsakhpress

Հասարակական

«Տաշիր» հիմնադրամը 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել (Լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 3-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգ-միջոցառում, որի ընթացքում ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից Արցախի չորս երեխա ունեցող 230 ընտանիքներ 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն են ստացել:

«Տաշիր» հիմնադրամը 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել (Լուսանկարներ)

«Տաշիր» հիմնադրամը 4 երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրել (Լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ծրագրի ռազմավարական նշանակությանն իր խոսքում անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, մասնավորապես նշելով, որ «Ազգ-Բանակ» համատեքստում նշանակալի դեր ունեցող, կարևոր իրադարձություն է:

«Ես կարծում եմ, որ «Ազգ-Բանակ»-ը հենց Արցախն է, քանի որ այստեղ, մանուկից մինչև հանրապետության նախագահ, բոլորը հավասար են և պատրաստ պաշտպանել մեր սահմանները: Դուք պահում եք ոչ թե Արցախի, այլ հայության սահմանները, և շատ ուրախ եմ, որ կան Սամվել Կարապետյանի պես մարդիկ, ովքեր կարողանում են սատար կանգնել նման կարևոր ծրագրերի՝ խթանելով ծնելիությանը»,-ասել է Ա. Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն էլ իր խոսքում նշել է, որ Արցախում մեծ առումով կար երկու խնդիր՝ ազատագրել հայրենիքը և արմատ գցել այս հողում: «Հարյուրավոր տարիներ մեր հետքը մնալու է այս հողի վրա: Ամբողջ հայությունը լինելու է մեր եղբայրների կողքին և իր հնարավորությունների սահմաններում աջակցելու է նրանց: Արցախը միշտ լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Այստեղ բնակիչներն ավելի պատասխանատու են մոտենում մեծ ընտանիքներ ունենալու գաղափարին: Շատ կարևոր է սոցիալական պատասխանատվությունը, թե ինչպես ապահովել երեխայի հետագա կենսակերպը: Այդ պատճառով Սամվել Կարապետյանի կողմից որոշում կայացվեց ինչ-որ ձևով օգնել այդ ընտանիքներին, որպեսզի նրանք իմանան, որ կա հավելյալ աջակցություն»,- ասել է Ն. Կարապետյանը՝ ավելացնելով, որ բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանն էլ նշել է, որ հանրապետության նախագահի ծրագրում նշված ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակչության աճի անհրաժեշտ պայմանների ապահովման և աճող սերնդից հասարակության համար արժանի քաղաքացիների դաստիարակման նպատակով Արցախում իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, ինչի համար, չնայած գոյություն ունեցող այլ խնդիրների, պետության կողմից հատկացվում են տասնյակ միլիարդավոր դրամներ:

«Մեզ՝ հայերիս համար, ընտանիք, օջախ հասկացությունները շատ ավելի նվիրական նշանակություն ունեն, քանի որ դարեր շարունակ դրանք եղել են մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման ինքնատիպ միջավայր, որտեղ դաստիարակվել են ժառանգածը խնամքով պահպանող ու հաջորդ սերունդներին փոխանցող մեր երեխաները, և որը եղել է նաև ազգի հարատևման ամենակարևոր գրավականը: Ակնհայտ է, որ հասարակության բարեկեցության հիմքում յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցությունն է, իսկ պետությունն ուժեղ է իր ամուր, առողջ և կայուն ընտանիքներով:

Այս խնդիրների լուծմանն իրենց արժանի լուման ու մասնակցությունն են բերում նաև մեր անվանի հայրենակիցները: Մոտ 2.5 տարի առաջ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջարկությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ի լրումն բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերի, Արցախում մեկնարկեց ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի կապակցությամբ 4000-ական ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, որի հիմնական նպատակը բազմազավակության խթանումն է»,- նշել է Ս. Ավանեսյանը՝ ավելացնելով, որ եթե 2012-2015 թթ. Արցախում ծնված 4-րդ երեխաների միջին թվաքանակը կազմում էր 165 երեխա, ապա ծրագրի մեկնարկից հետո 2016-2017 թթ-ին ծնվել են համապատասխանաբար 213 և 230 չորրորդ երեխաներ:

Միջոցառման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից խաղարկվել է նաև 3 «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենա: Խաղարկության առաջին հաղթողն Արմեն և Նարինե Առուշանյանների ընտանիքն էր՝ Ստեփանակերտից: Ն. Առուշանյանը, շնորհակալություն հայտնելով բարերարներին, ասել է, որ ծրագրի իրագործումը մեծ աջակցություն է Արցախի բազմազավակ ընտանիքներին:

«Ստացված գումարն օգտագործելու ենք ավելի հարմարավետ բնակարան ձեռքբերելու նպատակով: Անակնկալ էր մեքենայի խաղարկությունը: Ուզում եմ, որ հետագայում ևս հայ ընտանիքներում այս ոգևորությունը շարունակական լինի»,- նշել է Ն. Առուշանյանը:

Խաղարկության երկրորդ հաղթողը Կարեն և Ելենա Պողոսյանների ընտանիքն էր՝ Մարտակերտի շրջանի Մեծ շեն համայնքից, իսկ երրորդը՝ Վանիկ և Ալինա Հայրապետյանների ընտանիքը՝ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից:

Համերգային ծրագրով հանդես է եկել երգիչ, շոումեն, հումորիստ, դերասան Արամ MP3-ն (Արամ Սարգսյան):

Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և այլք:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search