ԱՄԷ-ի պատմության մեջ առաջին անգամ Դաշնային ազգային խորհրդի` խորհրդարանի առավելապես խորհրդատվական գործառույթներ ունեցող համարժեքի նախագահ կին է ընտրվել:
Առաջին անգամ կին է ընտրվել ԱՄԷ-ի խորհրդարանի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: էմիրաթյան WAM լրատվական գործակալության փոխանցմամբ Խորհրդի նախագահ դարձած Ամալ Աբդալլա ալ-Քուբեյսին առաջին էմիրաթցի կինն է, որն այդ օրենսդրական մարմնում է հայտնվել 2006-ի ընտրությունների արդյունքում: Գործակալության տվյալների համաձայն, ամբողջ արաբական աշխարհում սա առաջին դեպքն է, երբ կինը խորհրդարանի նախագահ է դառնում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
ԱՄԷ-ի դաշնային ազգային ժողովը կազմված է 40 մարդուց, որոնք ընտրվում են ուղիղ քվեարկությամբ, մյուս կեսը նշանակվում է յոթ էմիրությունների կառավարիչների կողմից: