Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Արցախում գտնվող եվրոպական լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների:
Խորհրդարանի նախագահը պատասխանել է եվրոպացի լրագրողների հարցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է միջազգային լրագրողական համայնքի կողմից Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու և եվրոպական լսարանին հասցնելու նախաձեռնությունը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին և դրան Արցախի մասնակցությանը, հակամարտության կարգավորման գործընթացում առկա խնդիրներին և մարտահրավերներին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ պետական քաղաքականությանն ու խորհրդարանական դիվանագիտության ջանքերին և մի շարք այլ հարցերի: