«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցել են Ֆրանսիայի (1.205.569 եվրո), Գերմանիայի (76.050 եվրո) եւ Շվեյցարիայի (24.554 եվրո) հայ համայնքները, արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
«Հայաստան» հիմնադրամի «Հեռախոսամարաթոն 2015»-ն արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ` դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը :
Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրել է դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում (ԼՂՀ, Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցմանը:
Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է: