«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով, որն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո:
«Իմ Արցախը» խորագրով «Հայաստան» հիմնադրամն իր դրամահավաքը մեկնարկում է փոստային նվիրատվություններով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են հիմնադրամից, նախորդ տարիների նման նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երեւանյան եւ մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:
Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Մեզանից յուրաքանչյուրի նվիրատվությունը մի նոր ծրագրի սկիզբ է: