Կիևը դադարեցրել է ջրի մատակարարումը Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություն։
Կիևը դադարեցրել է ջրի մատակարարումը Լուգանսկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Լուգանսկի կապի և հաղորդակցությունների նախարարությունից։
Մատակարարումը դադարեցվել է գիշերը Արևմտյան զտիչ պոմպակայանից, որը գտնվում է Ուկրաինայի տարածքում և ապահովում Պերվոմայսկ, Ստախանով, Կիրովսկ, Բրյանկա, Ալչևսկ, Պերեվալսկ, Կռասնի Լուչ, Անտրացիտ քաղաքիների ջրամատակարարումը։
Նշվում է, որ դրա հետ ապված կփոխվի ջրաբաշխման հրաֆիկը։
Մարտի 6-ին Ուկրաինան դադարեցրել էր ջրամատակարարումը Պետրովյան պոմպակայանից, որն ապահովում էր ջրամատակարարում դեպի Սլավոնասերբական շրջանի գյուղեր և Լուգանսկ քաղաք։