Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն հայտարարել է, որ Ռուսաստանից արտիստների հրավիրել պատրաստվողները պետք է այդ մասին նախապես տեղյակ պահեն Ուկրաինայի անվտանգությանը։
Կիևում ներկայացրել են ռուս արտիստների՝ Ուկրաինայում ելույթ ունենալու պայմանները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Խնդիրը պետք է կարգավորել օրենքի համաձայն։ Իրավապահները չպետք է վազեն ռուս օրինախախտների հետևից, այլ պետք է նախօրոք ինֆորմացիա ունենան։ Ելույթների մասին պետք է հայտնել ոչ պակաս, քան 30 օր առաջ»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։
Կիրիլենկոն հույս է հայտնել, որ Ռադան կաջակցի իրենց։