2016թ. ԱՄՆ դոլարի փոխարժեքը կաճի բոլոր հիմնական մրցակիցների համեմատ, բացառությամբ կանադական դոլարի, բրիտանական ֆունտ ստերլինգի ու նորվեգական կրոնայի:
2016-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճ է կանխատեսվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման եզրակացության են հանգել Bloomberg գործակալության փորձագետները:
Գործակալության վերլուբանների կարծիքով, ԱՄն դոլարի նկատմամբ մյուսներից ավելի շատ՝ 5.5-8 տոկոսի չափով կնվազեն նորզելանդական ու ավստրալիական դոլարների, նաեւ շվեյցարական ֆրանկի փոխարժեքները: Դանիական ու շվեդական կրոնայի արժեքը կնվազի մոտավորապես 5 տոկոսով, ճապոնական իենայինը՝ մոտավորապես 3.5 տոկոսով, եվրոյինը՝ գրեթե 3 տոկոսով, հայտնում է «Վեդոմոստին»:
Փորձագետները ամերիկյան արժույթի դիրքերի ամրապնդումը կապակցում են դրույքների բարձրացման մասին ԱՄՆ Դաշնային արժութային համակարգի որոշման հետ, որն ընդունվել էր 2015 թ դեկտեմբերի կեսերին: Դաշնային արժութային համակարգը ինը տարվա մեջ առաջին անգամ էր նման որոշում կայացրել ու ըստ կանխատեսումների՝ 2016 թ տնտեսական աճի շարունակման դեպքում դրույքը կարող է քառակի բարձրանալ: