Միջազգային մրցույթների պատմության մեջ առաջին անգամ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում` որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
Երիտասարդական նվագախումբը Չինաստանում ելույթ կունենա Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթում
Միջազգային մրցույթների պատմության մեջ առաջին անգամ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում` որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ.-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում ելույթ կունենա եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա-համերգին:
Նվագախումբը ելույթ կունենա նաև երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է: