Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում հունվարի 17-ին անցկացվեց 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը վարեց աջարահայության հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը:
Բաթումում կայացել է Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Մարաղայի դեպքերը 20-րդ դարում տեղի ունեցած եղեռնագործությունները, ինչպես նաեւ 1988թ.-ի սումգայիթյան ջարդերը մոռացության մատնելու եւ մեղավորների անպատժելիության անմիջական հետեւանքն էին:
Միջոցառման վերջում, ներկաները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին կանգնեցված խաչքարի առջեւ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության բաժինը: