Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:
Հայ գեղասահորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին: