2015թ-ի կեսերից արցախցի մեկից 15 տարեկան ծնողազուրկ երեխաները բնակություն կհաստատեն Շուշիում կառուցվող Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, շնորհիվ ամերիկաբնակ հայ բարերար Հրայր Հովնանյանի եւ ԼՂՀ կառավարության, հաստատության սաները կունենան բնակության, կրթության եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները
Գալիք տարի Շուշիում Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կբացվի
2015 թ. կեսերից արցախցի 1-15 տարեկան ծնողազուրկ երեխաներ բնակություն կհաստատեն Շուշիում կառուցվող Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, որտեղ, շնորհիվ ամերիկաբնակ հայ բարերար Հրայր Հովնանյանի եւ ԼՂՀ կառավարության, հաստատության սաները կունենան բնակության, կրթության եւ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին՝ «Հայաստան» Համահայկական հիմնադրամից։ Ձեռնարկը նպատակ ունի ծնողական խնամքից զուրկ մանուկների համար ստեղծել այն միջավայրը, որտեղ նրանք կստանան թե’ ամենօրյա խնամք եւ թե’ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ` նրանց կյանք մտնելու համար: