Քյոլնում ռեստորանը ստիպված է եղել փակվել սպառնալիքների պատճառով, որոնք սկսել էր ստանալ իր ճաշացանկում «Էրդողան բուրգեր» անվանումով կերակրատեսակ ընդգրկելուց հետո:
Քյոլնում ստիպված են եղել փակել ռեստորանը «էրդողան բուրգերի» պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվին կոչված բուրգերն առաջին ռեստորանի ճաշացանկում հայտնվել էր ապրիլի վերջին: «Էրդողան բուրգերները» գովազդվում էին որպես «ախորոժալի ու հյութեղ», ու մատուցվում «այծի կաթից պատրաստված պանրով, բնականաբար»: Դրանով ռեստորանի տերերը ակնարկում էւն գերմանացի երգիծաբան Յան Բեմերմանի բանաստեղծությանը, որը մինչ այդ Էրդողանին մեղադրել էր սեռական այլասերվածության մեջ, ասվում է հոդվածում:
Սկզբում «Էրդողան բուրգերը» մեծ պահանջարկ էին վայելում, դրանց մասին նույնիսկ լրատվամիջոցներն էին գրել: Սակայն շուտով սոցցանցերում ռեստորանի հասցեին սկսեցին քննադատություններ ու սպառնալիքներ հնչել: Ի վերջո ռեստորանի սեփականատերը հայատարարեցին, որ ժամանակավորապես փակում են այն, քանի որ չեն կարող երաշխավորել իրենց աշխատակիցների անվտանգությունը, գրում է Local–ը: Գերմանացի հեռուստահաղորդավար ու երգիծաբան Յան Բեմերմանը մարտի 31-ին ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royalе երգիծական հաղորդման եթերում Էրդողանի մասին բանաստեղծություն էր կարդացել: Դրանում Թուրքիայի նախագահին վերագրվում էին սեռական այլասերվածություններ ու հանցագործություններ ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ, հայտնում է Local-ը::