Քյոլնում մի քանի հազար քրդեր բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության:
Քյոլնում է բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Էրդողանի քաղաքականության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բողոքի ակցիայի մասնակիցների եւ թուրք ազգայնականների միջեւ բախումը կանխելու նպատակով հանրահավաքի վայրում տեղակայվել են ոստիկանության հազարից ավելի աշխատակիցներ, փոխանցում է NEWS.am-ը:
Ակնկալվում է, որ Սիրիայի հյուսիսում քրդերի վրա Թուրքիայի ԶՈւ հարձակման եւ պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի երթին կմասնակցի մոտ 30 հազար մարդ: