Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Էնսինո շրջանի հրշեջ ծառայության նախկին շենքը Հայկական մշակութային հիմնադրամին վարձույթով տրամադրելու օգտին:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հայկական հիմնադրամին շենք է տրամադրել
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Էնսինո շրջանի հրշեջ ծառայության նախկին վարձույթով շենքը Հայկական մշակութային հիմնադրամին տրամադրելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով «Asbarez» պարբերականին, քաղաքային խորհրդի որոշման համաձայն՝ շենքը Հիմնադրամին տրամադրվել է 30 տարի ժամկետով: Հայկական մշակութային հիմնադրամն այն օգտագործելու է որպես համայնքային կենտրոն:
Քաղաքային խորհրդում վերջնական քվեարկությամբ ավարտվել են ոչ առեւտրային եւ բարեգործական գործունեության համար անշարժ գույք ձեռք բերելու՝ Հիմնադրամի երկարատեւ ջանքերը:
Հայկական մշակութային հիմնադրամը ծրագրում է ավելի քան 1.5 մլն դոլար ներդնել՝ սոցիալական եւ կրթական ոլորտներում, ինչպես նաեւ երիտասարդության եւ տարեցների համար անհրաժեշտ ծառայություններ ապահովելու համար: