Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում:
Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 51 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ) պայքարի մեջ կմտնի մայիսի 19-ին եւ կմրցի Ուկրաինայի մարզուհու հետ։