Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրակոցների տակ է ընկել Դոնեցկի ուղղությամբ վարչատարածքային միավորման ուժերի հենակետեր տեսչական այցելության ժամանակ։
Պյոտր Պորոշենկոն Դոնբասում կրակոցների տակ է ընկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուկրաինայի աշխատակազմի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Զայցեւո, Մայորսկ, Ավդեեւկա, Օպիտնի եւ Վոդյանոյ շրջաններում ականանետից կրակոցներ են հնչել, իսկ Պեսկիի շրջանում հրետակոծություն է եղել։ Լիսենկոն նշել է, որ ընդհանուր առմամբ իրենց դիրքերի ուղղությամբ 130 ական եւ 26 արկ է արձակվել, գրում է ՈՒՆԻԱՆ–ը։
Լիսենկոն հայտնել է, որ այդ դիրքերում նախօրեին եղել է Ուկրաինայի նախագահը, որը, չնայած կրակոցներին, տեսչական այց է կատարել մի քանի հենակետեր եւ շփվել զինվորականների հետ։