Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 4 մարզիկներ:
Ռիո-2016. Առաջին օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջինը կմեկնարկեն մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոզնե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: NEWS.am Sport-ի փոխանցմամբ՝ այնուհետեւ մեդալի համար կպայքարի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որն ուժերը կփորձի 60 կգ քաշային կարգում եւ կմրցի ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերի հետ:
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն էլ 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում կմրցի իսպանացի Սամուել Հարմոնա Հերերայի հետ:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնում են 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:
Ռիո-2016, օգոստոսի 6
Մարմնամարզություն
Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան (ժամը 21:30-ից)
Ձյուդո
Հովհաննես Դավթյան, 60 կգ (ժամը 01:00-ից)
Բռնցքամարտ
Արթուր Հովհաննիսյան, 49 կգ (ժամը 01:30-ից)