Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւն անհաջող մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Ռիո-2016. Գեորգի Կետոեւը նույնպես պարտվեց մեկնարկում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 97 կգ քաշային Կետոեւըպայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 1:0 հաշվով պարտվելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 27-ամյա վրացի Էլիզբար Օդիկաձեին: Կետոյեւն առաջինը միավոր վաստակեց, սակայն հետագայում վրացին ավելի ուժեղ էր: Քառորդ եզրափակիչում նա կմրցի ղաղախ Մամեդ Իբրագիմով, որը պայքարից դուրս թողեց Խոսե Դանիել Դիասին (Վենեսուելա):
Օգոստոսի 21-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում: