Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Եսայանի «Քաոս և Լույս» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության անդամ, արցախցի գրող Ռոբերտ Եսայանի «Քաոս և Լույս» գրքի առաջին հատորի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Ռոբերտ Եսայանի «Քաոս և Լույս» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում  կայացել  է  Ռոբերտ  Եսայանի    «Քաոս  և  Լույս»  գրքի  շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ գրողների միության նախագահ, գրքի խմբագիր Վարդան Հակոբյանը` նշելով, որ հայ գրական աշխարհում Ռոբերտ Եսայանի քնարերգությունն իր ուրույն տեղն ունի:


«Ռ. Եսայանն ունի իր յուրահատուկ գրական ոճն ու մտածողությունը: Նա կարողանում է բանաստեղծությունը տանել դեպի մարդը, դեպի այն ընթերցողը, ում համար պոեզիան արժեք է: Ռոբերտը գրում է հակիրճ, պատկերավոր. ընդհանրապես նրա բառերն ունեն ներքին պատկեր, ինչը բևեռների հակադրություն է` քաոսից լույս, լույսից քաոս,-ասել է Վ. Հակոբյանը և ընդգծել,- հետաքրքիր երևույթ է Ռոբերտ Եսայանը. նա անկրկնելի է և´ որպես մարդ-անհատականություն, և´ որպես ինքնատիպ բանաստեղծ: Հինավուրց հայրենի հողն ազզատելիս նա հրետանու զինվոր էր, իսկ բանաստեղծությունների հոգևոր աշխարհում «տարածքներ գրավող» բանաստեղծ:

Բանաստեղծ Սոկրատ Խանյանն էլ գրչընկերոջ մասին իր խոսքում մասնավորապես ասել է. « Ինձ համար Ռոբերտը բանաստեղծության անդաստանում հայտնություն է: Նա գրականություն է մտել իր ինքնատիպ ոճով: Նրա քնարերգության առանձնահատկությունն այն է, որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ունի ենթատեքստ: Նրան հուզում է մեր կյանքի բոլոր իրադարձությունները: Գրողի համար սովորական թվացող երևույթը դառնում է բանաստեղծական մի գեղեցիկ պատկեր: Ռ. Եսայանն ինքն իրեն չի կրկնում: Ինչպիսի՜ գույներ, մարդկային հոգու ելևէջների ու թրթիռների խտացումներ կան, որոնք նա վերցրել է կյանքից ու բերել պոեզիայի աշխարհ»:

Բանաստեղծ Դավիթ Միքայելյանը, խոսելով Ռ. Եսայանի մասին, ասել է, որ բանաստեղծի պոետիկան հագեցած է քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ, անակնկալ հայտնագործում-հայտնություններով, գեղագիտական նրբին զգացողությամբ, միանգամայն ինքնատիպ տաղաչափությամբ: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ Ռ.Եսայանը նշել է, թե ինչու է գիրքը վերնագրել «Քաոս և Լույս». «Ժամանակի ընթացքում այս աշխարհում քաոսն ու լույսը գնալով ավելի է ընդգծվում: Քաոսը շատացել է և լույսի պահանջ է զգացվում: Հանուն այդ լույսի եմ վերնագրել գիրքս` «Քաոս և Լույս»:

Միջոցառմանը Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական-դարամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել Ռոբերտ Եսայանի բանաստեղծությունների արտասանությամբ:

Շնորհանդեսին ներկա էին գրողներ, Ռ. Եսայանի պոեզիայի երկրպագուներ և այլք:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search