Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված ռազմական տեխնիկային:
Զորահանդեսն ապացուցեց՝ Ադրբեջանի հետ հարցը փակված է՝ սպառնալիքների իմաստով. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի հետ հարցը փակված է՝ սպառնալիքների իմաստով»,-ասաց նա և նշեց, որ եթե ամենագերհագեցած ադրբեջանական բանակը ռազմավարական իմաստով որևէ հարց չլուծեց արցախյան պատերազմին, ապա պարզ է, որ զենքի այսպիսի տեսակի, որակի բազմազանությունը և մակարդակի բարձրացումը առավել քան բավարար է:
Քաղաքագետն ասաց, որ իր համար ավելի հետաքրքիր էր, թե հայկական արտադրության ինչ զենք ցուցադրվեց: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմին հավասարակշռությունն Ադրբեջանի հետ խախտվեց, և հավասարակշռության վերականգնումը շահավետ է:
«Ռուսաստանը հասկացավ, որ հայ ժողովրդին և Հայաստանին անդարձ կորցնում է, ապացուցվեց, որ Ադրբեջանին զինելը Ռուսաստանին օգուտ չէ: Այս տարիներին Ադրբեջանի զինումը ոչինչ չտվեց, ինչն այս զորահանդեսն ապացուցեց, և Հայաստանը «Իսկանդեր» և այլ տեխնիկա ստանալով՝ այդ բոլորը չեզոքացրեց: Ադրբեջանը պետք է հասկանա, որ իրենք Հայաստանի նկատմամբ առավելության չեն կարող հասնել»,-ասաց նա և նշեց, որ չնայած ամեն ինչին, տարածաշրջանում Հայաստանը ապահով կարող է լինել՝ միայն վերակառուցելով երկիրը: