Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը կենտրոնացած են այդ երկրում մարդկանց սպանությունների անհապաղ դադարեցմանը:
Մոգերինի. Սիրիայի հակամարտոթյանն ուղղված բոլոր ջանքերը կենտրոնացած են «սպանդի դադարեցմանը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հինգշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակն իսկապես անչափ դրամատիկական է: Բոլորը կենտրոնացած են սպանդի անհապաղ դադարեցման վրա: Մենք ջանում ենք երաշխավորել մարդկանց փրկությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքներն ընթանում են քաղաքական մակարդակում: