Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները մասնակցելու են եվրոպայի առաջնություններին

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-22-ն արցախցի մարզիկները կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք խառը մենամարտերի (MMA) մեծահասակների եվրոպայի առաջնությանը :

Արցախցի մարզիկները մասնակցելու են եվրոպայի առաջնություններին

Արցախցի  մարզիկները  մասնակցելու   են  եվրոպայի առաջնություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի,  ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի   մարտարվեստների ասոցիացիայի նախագահ, խառը  մենամարտերի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը` նշելով, որ խառը մենամարտերի  (MMA)  եվրոպայի առաջնությանը երկրորդ անգամ է, որ մասնակցում են:

«Խառը մենամարտերի (MMA) եվրոպայի առաջնությանը Արցախից Սերգեյ Ավանեսովը մինչև 61,2 կգ , Թաթուլ Ավագյանը 70,3 կգ և Դավիթ Խաչատուրյանը մինչև 65,8 կգ քաշային կարգերում են մասնակցելու»,-ասել է Գ. Աղաբալյանը:

Արցախի  մարտարվեստների ասոցիացիայի նախագահն ընդգծել է, որ արցախցի մարզիկները հոկտեմբերի 27-ին մասնակցելու են նաև Գերմանիայում տեղի ունենալիք Եվրոպայի K-1  մարզաձևի  առաջնությանը (12-19 և 19-ից բարձր տարիքային խմբեր):

«Արցախից «Եվրոպայի K-1» առաջնությանը մասնակցելու է 6 մարզիկ: 2014 թվականին 15-16 տարիքային խմբում Արցախից Դավիթ Հայրապետյանը դարձել է եվրոպայի չեմպիոն: 2015 թվականին մասնակցել ենք K-1-ի աշխարհի առաջնությանը, որտեղ մեծահասակներից Ալեքսան Աղաբալյանը գրավել է 2-րդ տեղը: Վնասվածքի պատճառով էլ Դավիթ Հայրապետյանը գրավել է ևս 2-րդ տեղը»,-ասել է Գ. Աղաբալյանը և հավելել, որ իրենց առաջնային խնդիրը մրցաշարերին մասնակցելը ու փորձ ձեռք բերելն է:

Գ. Աղաբալյանը նշել է նաև, որ K-1-ի առաջնությանն իրենք ակնկալում են լավ արդյուքներ:

«Այս շրջանում առկա է դժվարություն այն առումով, որ միանգամից 2 տարբեր մարզաձևերից մարզիկներ ենք պատրաստում եվրոպայի առաջնությանը: Հիմա ընթանում են նախապատրաստական մարզումները»,-ավելացրել է Գ. Աղաբալյանը:

Արցախի   մարտարվեստների ասոցիացիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հոկտեմբերի 4-ից Մարտունու շրջանի Գիշի համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրում խառը մենամարտերի  (MMA) մարզաձևից բացվելու է նոր ակումբ, որը լրիվությամբ գործելու է անվճար. Գիշի գյուղում մարզումներն անց է կացնելու մարզիչ Ազատ Ադամյանը:

Հարակից գյուղերից պարապմունքներին մասնակցել ցանկացող երեխաներն այսօրվանից իսկ կարող են հաճախել մարզումների:Ի դեպ, հաճախողների համար տարիքային սահմանափակումներ չկան:

Խառը  մենամարտերի  (MMA) գլխավոր մարզիչն իրազեկել է, որ Շուշիիում ևս բացվելու է խառը մենամարտերի (MMA) ակումբ. ցանկություն ունեն քիք-բոքսինգ մարզաձևի պարապմունքների համար էլ ակումբ բացել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search