Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան Մարկ Էյրոն քննարկել են իրավիճակը Սիրիայում։
Փարիզը հակված է Մոսկվայի հետ համագործակցության. Ֆրանսիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ էյրոն վստահեցրել է, որ Փարիզը հակված է Մոսկվայի հետ համագործակցության ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային օրակարգի առանցքային հարցերում։
Լավրովը ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցին, որում նախագահը հաստատել էր Ֆրանսիայի հետ համագործակցության գիծը։ Նախարարները նաեւ քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ «Համալիր միջոցառումների» իրականացումը։