Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Սիրիայի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով:
Մոգերինի. Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: AP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հավելելով, որ հնարավոր է Դամասկոսի դեմ միջոցառումների ընդունումը:
«Ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»,- ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվի Սիրիայի ճգնաժամը, եւ բացառված չէ, որ Սիրիայի դեմ հնարավոր է պատժամիջոցներ սահմանվեն: