Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Ադրբեջանի նախագահի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ԼՂ հակամարտության շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Պյեր Անդրյոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին»,- ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակում. նշում է մամուլի ծառայությունը: