Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությունից: Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին: