ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Վենեսուելայում տիրող իրադրության կապակվությամբ եւ երկրի իշխանություններին ու ընդդիմությանն անկեղծ երկխոսություն սկսելու կոչ է արել:
Բան Կի Մունը Վենեսուելայի իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսության կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը հաստատում է իր վստահությունը, որ կառավարությունն ու ընդդիմությունը պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն եւ կենտրոնանան երկրի ընթացիկ խնդիրների ուղղությամբ, այդ թվում՝ արդյունավետ արձագանքեն սոցիալ-տնտեսական կարիքներին՝ երկրի ամբողջ ժողովրդի շահերից ելնելով»,- ասված է հայտարարությունում:
Բան Կի Մունը նաեւ հիշեցրել է Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին: