ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք չեն ներկայացնում որեւէ մեկի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկով. ՆԱՏՕ-ի գործողությունների բնույթն ագրեսիվ է, եւ դա անհնար է թուլացնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազգային անվտանգության ապահովման պլանում Ռուսաստանը գործում է իր ազգային սահմանների ներսում, եւ այդ գործողություններն անխոս սպառնալիք չեն ներկայացնում ոչ մեկի համար: Միաժամանակ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջընթացը դեպի մեր սահմաններ ուղղակի հերթական անգամ վկայում է այդ կազմակերպության ագրեսիվ բնույթի մասին»,- ասել է նա:
Պեսկովը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ թե խաղաղարարության, այլ հենց ագրեսիվ գործողությունների համար:
«Կազմակերպության ահա այդ ագրեսիվ բնույթը, թեպետ արդեն բլոկեր գոյություն չունեն, միեւնույնն է անհնար է թուլացնել»,- ասել է Պեսկովը: