Եվրամիությունն ու ԱՄՆ-ն կշարունակեն միասին աշխատել, քանիոր Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի կապերն ավելի խորն են, քան քաղաքականության մեջ փոփոխությունները:
Մոգերինի. ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կշարունակեն միասին աշխատել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կապերն ավելի խորն են, քան քաղաքականության մեջ ցանկացած փոփոխություն: Մենք կշարունակենք միասին աշխատել՝ կրկին բացելով Եվրոպայի ուժը»,- Twitter-ում գրել է Մոգերինին: