Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփին նամակ է ուղարկել՝ խնդրելով բանակցությունների մասին խնդրանքով:
Ֆրանսուա Օլանդը Դոնալդ Թրամփին խնդրել է բանակցությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ BBC–ի հաղորդմամբ՝ նամակում ասվում է,- «Ես կցանկանայի հնարավորինս շուտ ձեզ հետ բանակցել այն արժեքների ու շահերի համատեքստում, որոնք ընդհանուր են մեզ համար»,- ասվում է նախագահի նամակում։ «Մեր երկրների միջեւ բարեկամությունը եւ ընդհանուր պատմությունը կօգնեն մեզ»։
Ավելի վաղ Օլանդը շնորհավորել էր Թրամթին հաղթանակի կապակցությամբ «քանի որ դա բնական է երկու ժողովրդավարական երկրների հարաբերություններում»։ «Այս ընտրությունները բացում են անորոշության ժամանակաշրջան, ես այդ մասին պետք է հստակ ու պարզ հայտարարել»,- ասել է Օլանդը։
Ֆրանսիայի նախագահը շատ կոշտ էր արտահայտվում Դոնալդ Թրամփի մասին։ Օգոստոսի սկզբին նա իր զարհուրանքն էր արտահայտել նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի վարքագծի կապակցությամբ։