ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է անվանել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերը:
Թրամփն արձագանքել է իր հաղթանակի դեմ անցկացվող բողոքի ցույցերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անցկացվել են շատ բաց և հաջող նախագահական ընտրություններ: Այժմ պրոֆեսիոնալ ցուցարարները, որոնց հրահրում են ԶԼՄ-ները, դուրս են գալիս բողոքի ցույցերի: Շատ անարդար է»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Հիշեցնենք, որ հազարավոր ամերիկացիներ երկրի տարբեր քաղաքներում դուրս էին եկել փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակի դեմ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում. նա ստացել է ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նրա երդմնակալությունը տեղի է ունենալու 2017 թվականի հունվարի 20-ին: