ԱՄՆ մի շարք քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում փախստականների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի դեմ։
ԱՄՆ քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են անցկացվում Թրամփի հրամանի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: New York Times-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիաներ են անցկացվել, անցկացվում և ծրագրված Բոստոնի, Մայամիի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Հյուսթոնի, Դեթրոյթի, Լոս Անջելեսի և Ատլանտայի հրապարակներում և օդանավակայանների մոտ։
Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ հավաքվել են Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆաետ հրապարակում և վանկարկում են հրամանի չեղարման պահանջով կարգախոսներ։ Հավաքվածները մեղադրում են Թրամփին քսենոֆոբիայի և իսլամաֆոբիայի մեջ, ինչպես նաև ժողովրդավարության հիմքերի հանդեպ ոտնձգության։
Բողոքի ակցիաների ընթացքում լուրջ միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Հաղորդվում է, որ Նյու Յորքում բողոքի ակցիային միացել է նաև նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին՝ փոխանցում է Hill պարբերականը։