Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկվա դրությամբ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռ չէր ներկայացրել, սակայն մոտ օրերս կգրի:
Շատ կարեւոր է, որ մեր պաշտպանության նախարարը նման որոշում է կայացրել․ Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր երկրի առանցքային դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»,-նշեց Շարմազանովը:
Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ի վերջո կանդամակցի՞ ՀՀԿ-ին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կապրենք կտեսնենք: Ես չեմ բացառում, որ նաեւ վարչապետն անդամակցի մեր կուսակցությանը: Դա պարոն վարչապետի որոշումն է»:
Շարմազանովի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքականության մեջ բարձրանալու է կուսակցական գործիչների դերակատարումը: «Այս առումով շատ կարեւոր է, որ մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կուսակցությանն անդամակցելու որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է»,-ամփոփեց ԱԺ փոխնախագահը: