Դեկտեմբերի 14-ին Fairmont Grand Hotel Kyiv հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայերի միության ամփոփիչ խորհրդակցությունը, որի ժամանակ կայացել են կազմակերպության նախագահի ընտրությունները։
Վիլեն Շատվորյանը վերընտրվել է Ուկրաինայի հայերի միության նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության նախագահ է ընտրվել Վիլեն Շատվորյանը, հայտնում է Analitikaua–ն։
Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, հայկական համայնքների ղեկավարներ եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու պատվավոր հյուրեր։