Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում:
Ուկրաինայի հայերի միությունը Հայաստանի իրադարձությունների կապակցությամբ արտահերթ համաժողով է հրավիրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը` հղում անելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությանը:
Մայիսի 3-ին Կիեւում կկայանա Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովը: Հանդիպման օրակարգի հիմնական կետը լինելու է Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը:
Խնդիրը քննարկելու նպատակով մայրաքաղաքում ամբողջ Ուկրաինայից հավաքվելու են հայկական համայնքների տարածաշրջանային ներկայացուցիչները եւ ղեկավարները:
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Հայաստանի խաղաղության համար աղոթքներ են անցկացվում: