London Chess Classic շախմատային սուպերմրցաշարի հանգստյան օրվանից հետո դեկտեմբերի 15-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:
London Chess Classic. Լեւոն Արոնյանը կմրցի Մաքսիմ Վաշյե-Լարգավ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավ ի հետ:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 3 միավորով եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատար Ուեսլի Սոն հավաքել է 3.5 միավոր:
London Chess Classic, 6-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Մայքլ Ադամս (Անգլիա)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)