Ռուսաստանը եւ Եվրամիությունը կարող են լուրջ մարտահրավերների եւ հարցերի շուրջ համատեղ աշխատել, ընդդեմ որեւէ մեկի բարեկամանալու փոխարեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկովը մեկնաբանել է Մոգերինիի հայտարարությունը ընդդեմ Թրամփի բարեկամության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բայց, իհարկե, դժվար է համաձայնել այն գաղափարին, որ կարելի է ընկերություն անել ընդդեմ ինչ-որ մեկի, եթե նկատի ունենանք այս վտանգավոր եզրահանգումները: Սա, հավանաբար, այն մոտեցումը չէ, որը կհամապատասխաներ մեր շահերին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, որի առաջարկով ՌԴ-ն եւ ԵՄ-ն կարող են ընդհանուր դիրք գրավել ի հակակշիռ այն քաղաքականության, որը մտադիր է վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:
«Առաջին՝ մենք դեռեւս չգիտենք, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Դոնալդ Թրամփի վարչակազմը: Երկրորդ՝ Ռուսաստանն ավանդաբար հանդես է գալիւս Եվրամիության հետ լավ հարաբերությունների օգտին, որոնք այժմ բացակայում են»,- ասել է Պեսկովը: