ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ–ին եւ ՊՆ–ին հանձնարարել է շփում կազմակերպել Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ղեկավարների հետ Սիրիայի շուրջ համաձայնությունների հետագա կազմակերպման հարցով։
Պուտինը հանձնարարել է շփում կազմակերպել Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ղեկավարների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես ձեզ խնդրում եմ շփումներ կազմակերպել Թուրքիայում, Իրանում եւ Դամասկոսում մեր գործընկերների հետ։ Անհրաժեշտ է քննարկել մեր հետագա համատեղ գործողությունները ձեռք բերած համաձայնությունների ամրապնդման համար»,– ասել է Պուտինը ԱԳ նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։