Artsakhpress

Տնտեսական

Շուշիի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում գետնանուշի յուղ է արտադրվում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում արդեն գետնանուշի յուղ է արտադրվում:

Շուշիի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում գետնանուշի յուղ է արտադրվում

Շուշիի բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում գետնանուշի յուղ է արտադրվում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քիմիկոս, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիր Գագիկ Ներսիսյանն ասել է, որ լաբորատորիայում արտադրվելու են տարբեր բուսայուղեր, քսուքներ, որոնք կարող են օգտագործվել սննդակազմում, կենցաղում, ինչպես նաև տարբեր հիվանդությունների դեմ:

«Մենք ներկայումս աշխատանքներ ենք տանում գետնանուշի յուղի տեխնոլոգիական փակ ցիկլի ստացման ուղղությամբ: Այն Հայաստանում և Արցախում երբեք չի արտադրվել և կենցաղում դեռևս կիրառություն չունի: Աշխարհի բնակչության 40-50 տոկոսը, որպես բուսայուղ օգտագործում է գետնանուշի յուղը: Այն լավ վիտամինային պարունակություն ունի, բավականին շատ են չհագեցած ճարպաթթուները, ինչն օգտակար է աթերոսկլերոզի բուժման համար: Այն օգտակար է նաև սիրտանոթային հիվանդություններ ունեցողների համար: Մենք ծրագիր ենք նախապատրաստում Արցախում գետնանուշի արտադրություն կազմակերպելու համար: Նախատեսում ենք ոչ միայն գետնանուշի մշակումը կազմակերպել, այլ նաև՝յուղի արտադրություն: Մեր ժողովրդին պիտի սովորեցնենք, որ այն, որպես սննդային արժեք, արևածաղկի յուղից ավելի գնահատելի է»,- մանրամասնել է Գ. Ներսիսյանը և ընդգծել, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն աշխատանքներ է տանում, որ գետնանուշի յուղն Արցախի կենցաղում և արդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ունենա:

Մեր զրուցակցի խոսքով, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր ուժերով այս տարի մեկ հեկտար գետնանուշ կցանի: Այդ մշակաբույսն Արցախում դեռևս չի մշակվել: «Մեր ծրագրի մեջ կարևոր հանգամանք է այն, որ ոչ միայն գետնանուշն է ամբողջովին իրացվելու, այլև բույսի վերգետնյա մասը, որն իրենից ներկայացնում է 0,62 կերամիավոր անասնակեր: Մեկ հեկտարի վրա սկզբում կփորձենք, այնուհետև որոշել ենք կուլտուրայի ցանքսը կատարել Թալիշի շրջանում, որովհետև այդ հողերը շատ բերքառատ են»,- պարզաբանել է Գ. Ներսիսյանը: 

Լաբորատորիայի աշխատանքներին ուսանողներն առայժմ հատուկ կուրսով են մասնակցելու. դասախոսությունների միջոցով նրանք ծանոթանալու են բուսայուղերին և եթերայուղերին, որից հետո արդեն կկատարվեն լաբորատոր աշխատանքներ:

«Գետնանուշի յուղն ամբողջովին անվտանգ է, դրա ստացման պրոցեսում որևէ քիմիական պրոցես չենք կատարելու:Քիմիական պարարտացում նույնպես տեղի չի ունենալու: Ըստ մեր չափումների գետնանուշի յուղի պարունակությունը 54 տոկոս է: Այսինքն` մեկ կիլոգրամ գետնանուշից կես կիլոգրամից ավելի գետնանուշի յուղ ենք ստանալու: Շատ կարևոր հանգամանք է գետնանուշի յուղից հետո մնացորդային սպիտակուցային զանգվածը, որը պարունակում է 35-40 տոկոս սպիտակուցներ և շատ պիտանի է օրգանիզմի համար: Այն կօգտագործվի խմորեղենների, հալվաների, տարբեր պաշտետների արտադրության մեջ»,- ասել է Գ. Ներսիսյանը:

Բնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրը նշել է նաև, որ սարքավորումները նախատեսված են եթերայուղերի անջատման, սպիրտի և այլ խմիչքների արտադրության համար: Նրա խոսքով, լաբորատորիան առանձնահատուկ կարևոր դեր ունի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 2017-2018 ուսումնական տարվանից բացվող պարենամթերքի արտադրության մասնագիտությամբ ուսուցում կազմակերպելու համար:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search