2016թ.-ին հանրապետությունում 39 անչափահասների կողմից ընդհանուր կատարվել է հանցագործության 39 դեպք, 2015թ. 12 անչափահասի կողմից կատարված 24 դեպքի համեմատ։
Ոստիկանությունում պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել 92 անչափահասների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հավելելով, որ բացի նշվածից, բացահայտվել է նաև նախկին տարիներին անչափահասների կողմից կատարված և չբացահայտված հանցագործության 4 դեպք։
ԼՂՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսչություններում պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել 92, հաշվառումից հանվել՝ 85 անչափահաս։