Զինծառայողներին տրվող ծխախոտի փոխարեն գումար տալու առաջարկը մի քանի կարեւոր խնդիրներ է լուծում:
Զինծառայողներին ծխախոտի փոխարեն տրվելու է գումար. մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 23-ին կայանալիք կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի առաջարկվում է ԶՈւ-ի պարենային ապահովման չափաքանակներից հանել ծխախոտի հատկացումը:
«Զինծառայողներին ծխախոտի փոխարեն տրվելու է գումար եւ, եթե խոսում են բացասական ազդեցության մասին՝ հաստատ գումար տալով հակառեակցիա չի առաջանա, որ ավելի շատ սկսի ծխել զինծառայողները: Նախարարի առաջարկը կարեւոր խնդիրներ է լուծում՝ առողջ ապրելակերպին է օգնում, զինծառայողին ազատ հնարավորություն է տալիս, որ ինքն ընտրի՝ ինչ ծխախոտ ծխի, նաեւ ազատ հնարավորություն է տալիս՝ այդ գումարը ինչպես ծախսի, նաեւ զինծառայողների վրա ծախսվող գումարների ավելի օպտիմալ հաշվարկների առումով է օգնում, այսինքն՝ ինչքան քիչ նյութական միջոցների ձեռքբերման ծախսեր են կատարվում, այնքան գումարը ուղիղ նպատակին է ծախսվում»,-ասաց նա: