Քաղաքական

Սոցիալական մեդիաները, բլոգերները լավ հարթակ են Արցախն ավելի ճանաչելի դարձնելու համար. Սամվել Մարտիրոսյան

Շատ կարևոր է, որ բլոգերների միջազգային ֆորումը կազմակերպվում է հենց Ստեփանակերտում:

Սոցիալական մեդիաները, բլոգերները լավ հարթակ են Արցախն ավելի ճանաչելի դարձնելու համար. Սամվել Մարտիրոսյան

Սոցիալական մեդիաները, բլոգերները լավ հարթակ են Արցախն ավելի ճանաչելի դարձնելու համար. Սամվել Մարտիրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Հասնել հնարավորության, որ բոլոր առաջատար միջազգային լրատվամիջոցներում ձևավորվեն Արցախի վերաբերյալ մեր ուզած կարծիքը, բավականին բարդ է, որովհետև առաջինը՝ հետաքրքրությունն է քիչ, և երկրորդը՝ հարևան պետությունը բավականին գումարներ է ծախսում այդ ուղղությամբ: Եվ անմիջապես մրցակցության մեջ մտնել հենց գումարային տեսանկյունից իրենց քարոզչության դեմ, ինձ թվում է, այնքան էլ նպատակահարմար չէ: Իսկ սոցիալական մեդիաները, բլոգերները հենց այն հարթակն են, որտեղ շատ ավելի ազատ են և կարելի է Արցախն ավելի տեսանելի ու ճանաչելի դարձնել դրանց միջոցով: Դրա համար նաև պետք է, որ Արցախից շատ ակտիվություն լինի և այստեղի մեդիաակտիվիստներն ավելի բաց աշխատեն աշխարհի հետ: Արցախի ներուժը շատ ավելին է քան օգտագործվում է»,-ասել է Ս. Մարտիրոսյանը և նշել, որ նման նախաձեռնություններ եղել են, ուղղակի սա լավ առիթ է ևս մեկ քայլ առաջ անցնելու:

Հայ բլոգերի խոսքով, կարևոր է, որ ֆորումի մասնակիցները բացահայտ Արցախ են եկել` արհամարելով Ադրբեջանի սպառնալիքները:

Մեդիափորձագետը նշեց նաև, որ մարտի 19-ին Ստեփանակերտի «Թումո» կենտրոն այցելությունից բլոգերները շատ են տպավորվել երեխաների անմիջականությունից, ինչպես նաև խաղաղություն ունենալու երեխաների շատ մեծ ցանկությունից:

Քաղաքական

Լուսանկարներ

Տեսանյութեր